News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցների աղտոտվածության մասին այնքան են գրել, որ այն արդեն «ծեծված թեմա» է դարձել:  

NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Շենգավիթի բակերից մեկի վիճակը: Ցավոք, չնայած բազմաթիվ հրապարակումներին, աղբն այդպես էլ չի քչացել, այլ հակառակը՝ ավելացել է: Լուսանկարն արվել է հուլիսի 3-ին եւ ինքնին խոսում է պանդեմիայի շրջանում քաղաքացիների առողջության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին: Եվ այդ վիճակը միայն այդ շրջանում չէ: Բազմիցս հնչել են վստահեցումներ, որ ախտահանման աշխատանքներ են տարվում, սակայն հետնաբակում իրավիճակը նույնն է, եւ շոգի պատճառով իրավիճակը հղի է վարակիչ հիվանդությունների առաջացմամբ:

Նախկինում այդ մասին գրել ենք նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, բազմիցս գրել ենք ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք: Ստացվում է, որ Հայկ Մարությանը եւս չի կարողանում լուծել ոչ այնքան ծախսատար, որքան լուրջ քաղաքային խնդիրը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ