News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչ քաղաքակիրթ աշխարհը փողոցներն ու շենքերը լվանում է օճառով ու ախտահանում, հայ լրագրողները ստիպված են գրել ու հիշեցնել ակնհայտ բաների մասին: Այո՛, մայրաքաղաքում աբահանությունը բազմակի բարելավվել է՝ այն ժամանակահատվածի համեմատ, երբ աղբահանությամբ ոչ ոք պարզապես չէր զբաղվում: Այո՛, փողոցներում աղբի բլուրներ այլեւս չկան: Այդուհանդերձ, որոշ բակերում իրավիճակը շարունակում է չափազանց ծանր մնալ:

Երեւանի Շենգավիթ շրջանում գտնվող բազմահարկ շենքի բակում աղբահանության ծանր վիճակի մասին NEWS.am քանիցս գրել է: Նախորդ հրապարակման մեջ, նկարագրելով իրավիճակը եւ համապատասխան կառույցներից արձագանքի սպասելով, էթիկական նկատառումներով կատվի դիակի հետ կապված հարցի վրա շեշտադրում չէինք կատարել: Անցավ երեք օր, բայց հրապարակմանը ոչ մի արձագանք չեղավ՝ ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ սանիտարահամաճարակաբանական կառույցից, քանի որ նման վիճակը հղի է  ինֆեկցիոն հիվանդությունների առաջացմամբ, ո՛չ շրջանային վարչակազմից:

Իրավիճակը, ինչպես երեւում է ապրիլի 22-ի առավոտյան կատարված լուսանկարում, ավելի է վատթարացել: Աղբատարի լայն բացված դռնից բակում զզվելի թափոնի կույտն է: Բոլոր պատշգամբների տակ աղբ է, դրանցից մեկի տակ արդեն հինգերորդ օրն է քայքայվում է կատվի դիակը:

Իրավիճակի ողբերգականությունը մեծացնում է բնակիչների եւ անցորդների լիակատար անտարբերությունը: Բոլոր վարժվել են, վարժվել են մշտական գարշահոտին եւ աղբին, վարժվել են կենդանիների դիակներին, վարժվել են հակասանիտարական վիճակին, պաշտոնյաների անտարբերությանը:

Մաքուր բակը չի պահանջում աներեւակայելի ծախսեր, սա այն նվազագույնն է, որի հույսը կարող են եւ պետք է ունենան բազմադարյա պատմությամբ, եվրոպական ընտանիքի անդամ պետության, որի կոչմանը Հայաստանը լիակատար հիմնավորմամբ հավակնում է, մայրաքաղաքի բնակիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ