News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր տիպի կորոնավիրուսն, ըստ ամենայնի, դուրս չի բերվել Չինաստանի լաբորատորիայից, այլ գտնվել է ամբողջ աշխարհում քնած վիճակում նախքան տարածումը եւ ի հայտ է եկել բնական գործոնների որոշակի համադրության դեպքում, կարծում է Օքսֆորդի Ապացուցողական բժշկության կենտրոնից ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը, հաղորդում է The Daily Telegraph-ը։

Գիտնականի կարծիքով՝ տարբեր երկրներից բազմաթիվ վկայություններ են ստացվում, որ վիրուսը եղել է տարբեր երկրներում նախքան Ասիայում հայտնվելը։ Այսպես, իսպանացի համաճարակաբաններն անցած շաբաթ հաղորդել են, որ  SARS-CoV-2 վիրուսը, որը համարվում է կորոնավիրուսային վարակի հարուցիչը, հայտնաբերվել է Բարսելոնայի կոյուղաջրերում դեռեւս 2019 թվականի մարտին։ Նաեւ ասվում է, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել Իտալիայի Միլան եւ Թուրին քաղաքների կոյուղաջրերի նմուշներում անցած տարի դեկտեմբերին, ինչպես նաեւ 2019 թվականի նոյեմբերին բրազիլական Ֆլորիանոպոլիս քաղաքի կոյուղաջրերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ վիրուսն արդեն եղել է այստեղ, իսկ «այստեղ» ասելով՝ ես հասկանում եմ «ամենուր»։ Հավանական է, որ մենք գործ ունենք քնած վիրուսի հետ, որն ակտիվացվել էր շրջակա միջավայրի պայմաններում»,-ասում է Ջեֆերսոնը։

Ջեֆերսոնը համեմատում է իսպանական գրիպի համավարակի հետ, որի հետեւանքով 1918-1920 թվականներին մահացել է մինչեւ 100 մլն մարդ տարբեր հաշվարկներով, իսկ վարակվել է մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ «Իսպանական գրիպի դեպքում տեղի են ունեցել տարօրինակ իրադարձություններ։ 1918 թվականին Արեւմտյան Մանոայի բնակչության շուրջ 30 տոկոսը մահացել է իսպանական գրիպի հետեւանքով՝ չնայած նրանք որեւէ շփում չէին ունեցել շրջապատող աշխարհի հետ»,-ասել է գիտնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ