News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Օդի ախտահանման համակարգը շատ կարեւոր է COVID-19-ի տարածումը վերահսկելու համար, հատկապես՝ ներկայիս պայմաններում, երբ որոշ երկրներ արդեն իսկ շատ վերադարձրել են իրենց աշխատակիցներին աշխատավայրեր: Այս խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ի գիտնականները փակ տարածքներում օդը մաքրելու համար ֆիլտր են մշակել, որը ոչնչացնում է կորոնավիրուսի եւ այլ պաթոգենների աերոզոլների գրեթե 100 տոկոսը, գրում է HigTech+-ը:
Փորձարկումները ցույց են տվել, որ COVID-19-ի պատճառ հանդիսացող SARS-CoV-2 աերոզոլների 99.8 տոկոսը ոչնչացվել է նոր ֆիլտրով մեկ անգամ անցնելով: Այն մշակվել է Հյուսթոնի համալսարանի եւ Տեխասի համալսարանների գիտնականների կողմից՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընթացիկ խնդիրները լուծելու, ինչպես նաեւ այլ վտանգավոր միկրոօրգանիզմներից օդը մաքրելու համար:

Հայտնի է, որ SARS-CoV-2 մասնիկները կարող են օդում մնալ մինչեւ երեք ժամ, ուստի մարդու համար անվտանգ օդը մաքրելու ֆիլտրը փակ տարածքներում չափազանց անհրաժեշտ է COVID-19-ի տարածումը վերահսկելու համար, որը մարդուց մարդ է փոխանցվում նույնիսկ ասիմպտոմատիկ լինելու դեպքում։

Հաշվի առնելով, որ SARS-CoV-2-ը չի կարող գոյատեւել 70 աստիճանից բարձր ջերմաստիճանում, գիտնականները որոշեցին օգտագործել այս առավելությունն իրենց աշխատանքում:

Զտիչը պատրաստված է նիկելի փրփուրից, որը տաքացվում է մինչեւ 200 աստիճան: Նյութի առավելություններն այն են, որ այն էլեկտրահաղորդիչ է, ծակոտկեն եւ անցկացնում է օդը, իսկ ջերմաստիճանային պայմանները նպաստել են վիրուսային մասնիկների գրեթե ակնթարթային ոչնչացմանը, ընդգծել են գիտնականները:

Ֆիլտրի փորձարկումները ցույց է տվել, որ սարքը բավարարում է սովորական ջեռուցման, օդափոխման եւ օդորակման համակարգերի պահանջները: Այսպիսով, այն կարող է շատ արդյունավետ լինել հանրային տարածքներում, հիմնականում՝ հիվանդանոցներում, դպրոցներում, գրասենյակներում եւ օդանավակայաններում,բազմաթիվ երկրների՝ կարանտինից փուլային ելքի ներկայիս պայմաններում:

Փորձարկումները ցույց են տվել, որ նոր ֆիլտրը սպանել է նաեւ սիբիրախտային սպորների հարուցիչների 99.9 տոկոսը։ «Մեր աշխատանքը նոր հնարավորություններ է բացում SARS-CoV-2-ի եւ այլ վարակիչ գործակալների՝ փակ տարածքում օդով փոխանցվելու համար»,- եզրափակել են հեղինակները: Չնայած նրանք չեն հայտնում նոր սարքի հասանելի լինելու ժամկետների մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ