News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի դիմումը, որով հերջիններս առաջարկում էին «միջանկյալ միջոց» կիրրառել,որով կկասեցվեին սահմանադրական փոփոխությունները:

«Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»,-ասաց նա:

Հարցին, թե Հրայր Թովմասյանն այդ ճանապարհո՞վ է գնում, Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա հիմա իմ հարցազրույցի ժամանակ այստեղի լույսն անջատի, որ ես չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի: Ինքը դրա փորձն ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանամ: Ես վստահ եմ, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ