News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պատգամավորները պետք է կարողանան գրավոր կարգով քվեարկել ոչ միայն գործուղումների ընթացքում, այլեւ՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, այսինքն՝ հիվանդ լինելու ժամանակ: Այս մասին  հուլիսի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ գրավոր քվեարկելու հնարավորություն ունեն միայն գործուղման մեկնող պատգամավորները: Ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակների՝ COVID-19-ի տարածումն աշխարհում նոր մարտահրավերներ է ստեղծել խորհրդարանի գործունեության համար: Փաստացի կարող է ստեղծվել իրավիճակ, երբ խորհրդարանի որոշ անդամներ չեն կարողանա ֆիզիկապես մասնակցել Ազգային ժողովի աշխատանքներին՝ դրանով իսկ կորցնելով քվեարկելու իրենց իրավունքը:

Այսպիսով, ստեղծված իրավիճակում առաջարկվում է համակարգ ներդնել Կանոնակարգ, որը հնարավորություն կտա ժամանակավորապես անաշխատունակ պատգամավորներին քվեարկել գրավոր կարգով: Այնուամենայնիվ, պատգամավորն այս դեպքում պետք է բժշկից տեղեկանք ներկայացնի՝ նշելով, որ հիվանդ է եւ չի կարող մասնակցել քվեարկությանը:

Սակայն «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները նշեցին, որ օրենսդրական այս նախաձեռնության մեջ չի նշվում, թե կոնկրոտ որ դեպքերում խորհրդարանականները կկարողանան քվեարկել հեռակա կարգով: Այսինքն՝ օրինագծում չի նշվում՝ արդյոք օրենքն ուժի մեջ կմնա արտակարգ իրաիճակի ռեժիմի ավարտից հետո:

«Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի ընթացքում մենք դեմ արտահայտվեցինք գործուղման մեկնած պատգամավորներին քվեարկության վերաբերյալ նամակներ թողնելու պրակտիկային»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր հերթին հայտարարեց, որ պատգամավորը քվեարկում է իր կարծիքի եւ խղճի հիման վրա, իսկ կարծիքն այն մասին, թե ինչպես է նա քվեարկելու, պետք է ձեւավորվի խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության քննարկումից հետո: «Ուստի մենք սխալ ենք համարում քվեարկել մի հարցի շուրջ, որի քննարկմանը պատգամավորը չի մասնակցել»,- շեշտեց Գորգիսյանը: «Լուսավոր Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ պատգամավորի խնդիրը ոչ միայն կոճակ սեղմելն է, այլեւ՝ դիրքորոշում արտահայտելն այս կամ այն հարցի վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ