News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 16-ին որոշում է կայացրել ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործերի վերաբերյալ:

Քաղաքական արտագաղթից հետո Նիդեռլանդներում բնակվող Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ այս ՀԿ-ի բաժանմունքի տնօրեն Արիֆ Յունուսը բողոքարկել են իրենց նախադատական կալանքն Ադրբեջանում՝ քրեական հետապնդումը կապելով իշխանությունների հասցեին քննադատության հետ:

Յունուսները ձերբակալվել էին 2014 թվականին Բաքվի օդանավակայանից մեկնելիս: Նրանց գրասենյակում եւ բնակարանում խուզարկություններ էին իրականացվել։ Այս ընթացքում Ա. Յունուսն իրեն վատ էր զգացել եւ տեղափոխվել հիվանդացոց։

Ադրբեջանի դատարաններն անտեսում էին ամուսինների բողոքներն այդ գործողությունների անօրինականության վերաբերյալ: Դրանից հետո 2014-ի օգոստոսին Յունուսները ձերբակալվել էին խարդախության, հարկերից խուսափելու եւ յուրացման մեղադրանքով:

Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքն առանձին վարույթում էր, սակայն այդպես էլ շարունակություն չունեցավ։

Մեկ տարի անց Լեյլա եւ Արիֆ Յունուսները դատապարտեցին համապատասխանաբար 8․5 եւ 8 տարվա ազատազրկման:

ՄԻԵԴ-ը ճանաչել է նրանց իրավունքների խախտումը՝ հոդ․ 5-ի (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), հոդ. 6-ի (արդար դատաքննության իրավունք), հոդ. 8-ի (ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք), հեդ. 13 (իրավաբանական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք), Արձանագրություն 1, հոդ. 1-ի (սեփականության իրավունք) Արձանագրություն 1, հոդ. 2-ի  (տեղաշարժման ազատություն), Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի թիվ 4 Արձանագրություն, հոդ. 18-ի (իրավունքների նկատմամբ սահմանափակումների  օգտագործման սահմանները) համաձայն:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է Յունուսներին փոխհատուցումը վճարել՝ յուրաքանչյուրին 20 հազար եվրոյի չափով եւ եւս 11.438 եվրո՝ դատական ​​ծախսերի համար:

Ըստ հայցվորների՝ հետապնդման պատճառը նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն էր եւ քննադատությունը կառավարության հասցեին: ՄԻԵԴ-ը համաձայնել է նրանց փաստարկների հետ՝ ճանաչելով նրանց իրավունքների խախտումը հոդ․ 18-ի համաձայն (իրավունքների նկատմամբ սահմանափակումների  օգտագործման սահմանները):

ՄԻԵԴ-ի վարույթում եւս մեկ դիմում է կա Յունուս ամուսիններից, որը կապված է նրանց դեմ հարուցված քրեական գործի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ