News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք: Երեկ 183 թեստավորված քաղաքացիներից ոչ մեկի մոտ «COVID 19»-ով վարակման դեպք չի հայտնաբերվել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա գրել է. «Սա, իհարկե, հետևողական աշխատանքի արդյունք է, բայց չի նշանակում, որ պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Այս պահի դրությամբ մեր երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացիներ շարունակում են բուժում ստանալ. նրանցից 6-ը ծանր վիճակում են:

Պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել եմ փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց հնարավորություն կտրվի բաց տարածքում ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով, իհարկե, պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները, որն առաջին հերթին մեր բոլորիս սոցիալական պատասխանատվության խնդիրն է:

Մեր հարազատների կյանքից թանկ ոչինչ չկա: Հատկապես փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը դարձրեք ձեր կենսակերպի պարտադիր մաս: Միայն միասնական ջանքերով կարող ենք վերաբացել կրթօջախները, վերականգնել կյանքի բնականոն ընթացքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ