News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին եռամսյակում ֆիշինգային կայքերի  350 տոկոս աճ է գրանցվել որոնցից շատերն ուղղված են հիվանդանոցներին եւ առողջապահական համակարգերին եւ խոչընդոտել են դրանց աշխատանքը COVID-19-ի համավարակի դեմ պայքարում, հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը, փոխանցում է AP-ն:

Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ ֆիշինգային կայքերի թվի աճը «վերջին ամիսներին կիբերհանցագործությունների զգալի աճի մի մաս էր»: 

Նա նշել է, որ ՄԱԿ-ը եւ համաշխարհային փորձագետները դեռ լիովին չեն հասկանում «համաճարակի ազդեցությունն ու հետեւանքները համաշխարհային խաղաղության եւ անվտանգության եւ, մասնավորապես, կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության վրա»:

«Մենք գիտենք, որ ահաբեկիչներն օգտագործում են COVID-19-ի առաջացրած տնտեսական դժվարությունները` վախի, ատելության եւ պառակտման տարածման եւ նոր աջակիցների արմատականացման եւ հավաքագրման համար,- ասել է Վորոնկովը:- Համավարակի ընթացքում ինտերնետի օգտագործումը եւ կիբերհանցագործությունների աճն ավելի է խորացնում խնդիրը»:

Նա նշել է, որ քննարկումները ցույց են տվել ընդհանուր ընկալումն եւ մտավախությունն առ այն, որ «ահաբեկիչները միջոցներ են ստանում թմրամիջոցների, ապրանքների, բնական պաշարների եւ հնաոճ իրերի ապօրինի շրջանառությունից, ինչպես նաեւ փրկագին, շորթում եւ այլ զարհուրելի հանցագործություններ կատարելու համար»:

ՄԱԿ-ի անդամ երկրները «իրավացիորեն կենտրոնացած են առողջական արտակարգ իրավիճակների եւ COVID-19-ի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի լուծման վրա»,- ասել է նա` կոչ անելով չմոռանալ ահաբեկչության սպառնալիքի մասին: Ըստ Վորոնկովի` աշխարհի շատ մասերում «ահաբեկիչներն օգտագործում են տեղական հուսախաբությունը եւ սխալ կառավարումը՝ վերակազմավորման եւ վերահսկողություն հաստատման համար»:

«Համավարակը կարող է կատալիզատոր դառնալ ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության տարածման, անհավասարության սաստկացման, սոցիալական համախմբվածության խաթարման եւ տեղական հակամարտությունների աշխուժացման համար,- ասել է Վորոնկովը:- Մենք պետք է շարունակենք մեր պայքարն ահաբեկչական խմբավորումների եւ հանցավոր ցանցերի դեմ, որպեսզի նրանց համար անհնար լինի օգտագործել COVID-19 ճգնաժամը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ