News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» կուսակցությունից Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հայտարարել է, որ Մկոյանին եւ նրա ընտանիքին սպառնում են սպանել: Այս մասին նա ասել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է JNEWS-ը:

Մկոյանին խնդրել են նաեւ հեռանալ քաղաքականությունից: Նրա խոսքով՝ Մկոյանին երկու անգամ սպառնալիքներով զանգել են Ռուսաստանից: Զանգողը Մկոյանի հետ խոսել է ռուսերենով Կովկասի ակցենտով:

«Դա վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին եւ ոտնձգություններին: Առաջին անգամ զանգել են հուլիսի 20-ին, զանգել են մեսենջերով եւ նրա հետ խոսել Կովկասի ակցենտով: Հուլիսի 24-ին երեկոյան նրան զանգել են WhatsApp-ով: Մկոյանը համարում է, որ զանգը ստացվել է Մոսկվայից՝ դատելով կոդից: Երկրորդ զանգի ժամանակ եւս խոսել են ռուսերենով եւ Կովկասի ակցենտով: Նրանք սկսել են գումար շորեթել»,-ասել է փաստաբանը:

Փաստաբանը նշել է, որ Մկոյանն իրեն ասել է, որ նրանք խոսել են հանցագործին հատուկ սլենգով:

«Մկոյանը նրանց հարցրել է, թե ովքեր են եւ ինչ են ուզում, եւ ինչու նա պետք է վճարի իրենց: Ի պատասխան՝ սպառնալիքներ են հնչեցվել: Մեկն ասել է. «Ես բանտում 15 տարի եմ անցկացրել, նոր եմ դուրս եկել, եւ եթե դուք 5 մլն դոլար չփոխանցեք նշված հաշվեհամարին, մենք կսպանենք ձեզ եւ կնստենք եւս 20 տարի, մենք գիտենք՝ ուր եք դուք գնում»»,-հայտնել է փաստաբանը:  

Փաստաբանը հավելել է, որ Մկոյանն ու նրա ընտանիքի անդամները սթրեսային վիճակում են, նրանք արդեն դիմել են դատախազություն, սակայն Մկոյանի գործը փոխանցել են շրջանային դատարան, եւ այժմ Մկոյանը պահանջում է գործը Գլխավոր դատախազություն փոխանցել:

Հիշեցնենք, որ մարտին Ախալքալաքում վիճաբանություն է տեղի ունեցել Հենզել Մկոյանի եւ նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջեւ, որն այժմ ներկայացնում է «Հայրենասերների դաշինքը»: Դեպքի փաստով  2 մարդ է ձերբակալվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ