News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի կալանքի երկարացման ժամկետի վերաբերյալ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

«Առաջինով խափանման միջոցը որպես կալանավորումը ընտրելու հետ կապված վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, դեռեւս չկա նորություն։ Նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքներին ենք սպասում»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ Մկրտչյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա. «Նա չի կարողանում անգամ դատական նիստերին ներկայանալ»։

Նշենք, որ Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.2-8-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը)։

Հիշեցնենք , որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ պաշտպանները հայտնել էին, որ Մկրտչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նա հունիսի 18-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Տպել
Ամենաշատ