News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում ծառայությունից իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Նշանակում է արվել նաեւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ նշանակումներ են արվել Երեւանի ոստիկանության բաժանմունքներում.

«Վահե Ղազարյանի հրամաններով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ»։

Տպել
Ամենաշատ