News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սարտեքս» ձեռնարկության աշխատակիցներին ստիպել են ստորագրել պայմանագիր այն մասին, որ աշխատողները պատրաստ են աշխատել նաեւ շաբաթ օրերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց աշխատանքից մեկ ամիս առաջ ազատված աշխատակիցը։

«Բացվելու առաջին իսկ օրվանից ես աշխատել եմ այնտեղ։ Մենք շատ լավ աշխատում էինք մինչեւ այս վերջին շրջանը։ Առաջինը կորոնավիրուսը տարածվեց հենց «Սարտեքսում», այդ պատճառով մենք արձակուրդ գնացինք։ Մեր ղեկավարը մահացավ եւ նոր ղեկավարներ եկան մեզ մոտ։ Մեզ հետ շատ վատ էին վերաբերվում, այդ պատճառով ես դուրս եկա, իսկ շատ աշխատակիցների հետ շարունակում են նույն կերպ վարվել։ Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք։ Մեր աշխատավարձերը շատ քիչ են՝ 70 հազար դրամ է նշված պայմանագրում։ Իրենք իրենց բարեկամներին են հավաքել այդ ընկերությունում։ Աշխատում ենք նաեւ շաբաթ օրերին. մեզ ստիպել են ստորագրել մի պայմանագիր, որից տեղյակ չենք եղել։ Երեք ամիս աշխատում էինք, մեզ ասացին՝ ձեզ հետ կկնքենք պայմանագիր, ու դրա հիման վրա էլ կլինի ֆիքսված աշխատավարձ՝ 100 հազար դրամ»,- պատմեց նախկին աշխատակիցը։

Նա նշեց, որ համավարակով պայմանավորված մի որոշ ժամանակ չեն աշխատել ու ուշացումներ եղել են. «Որովհետեւ գործն առաջ չի գնացել։ Սակայն մենք աշխատավարձը ստանում ենք Իտալիայից. աշխատավարձը փոխանցում են, բայց մենք չենք ստանում»։

Ձեռնարկության տնօրեն Սուրեն Մկրտումյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները եւ պնդեց, որ որեւէ լարվածություն չկա։

«Աշխատակիցները շատ խելոք, նորմալ աշխատում են։ Այդ ձեռնարկությունում աշխատում է 500 կին մի տեղում։ Ես չեմ կարող ասել, թե ինչու է այդ աշխատողը ազատվել աշխատանքից, գուցե թանկարժեք ապրանք է եղել, որը փչացրել է։ Մենք 500 կնոջ կարո՞ղ ենք սպառնալ։ Աշխատավարձը գործարքային է։ Ամեն մեկը ստանում է իր կատարած աշխատանքին համարժեք։ Ամբողջ տեքստիլի ոլորտում աշխատավարձը ցածր է»։

Հիշեցնենք, որ «Սարտեքս» ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Ձեռնարկության բացման արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 1-ին, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ