News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը օգնություն կցուցաբերի իր երկրին անվտանգությունն ապահովելու հարցում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Լուկաշենկոյի խոսքերով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել շաբաթ օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Պայմանավորվեցինք, որ մեր առաջին իսկ խնդրանքի դեպքում կտրամադրվի համակողմանի օգնություն՝ Բելառուսի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա:

«Երբ խոսքը վերաբերում է ռազմական բաղադրիչին, մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք՝ Միութենական պետության եւ ՀԱՊԿ շրջանակներում»,- պարզաբանել է Բելառուսի նախագահը: «Հենց այս պահերը համապատասխանում են այդ պայմանագրին: Հետեւաբար այսօր ես Ռուսաստանի նախագահի հետ երկար, մանրամասն զրույց եմ ունեցել իրավիճակի մասին: Պետք է ասեմ, որ ինձ նույնիսկ փոքր-ինչ զարմացրեց՝ բացարձակ տեղեկացված է այն ամենին, ինչ կատարվում է»,- նշել է Լուկաշենկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ