«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի
Լոռու մարզի՝ Շնող, Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի,
Տավուշի մարզի՝ Արճիս, Պտղավան, Բագրատաշեն, Զորական գյուղերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























