News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ինչպես նաեւ այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին՝ այցի կազմակերպման խնդրանքով, հայտնում է «Sputnik-Բելառուսը»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը։

Կազմակերպությունից նշել են, որ ուշադիր հետեւում են երկրի իրավիճակին եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «անկեղծ ու կառուցողական երկխոսություն»։

«Այս պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման եւ այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Բելառուսի իշխանություններին պաշտոնապես առաջարկել են այցով ժամանել երկիր՝ հանդիպելու կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ-ից նաեւ ընդգծել են «ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների լիակատար պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ներառյալ մարդու հիմնական ազատությունների եւ իրավունքների աջակցումն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ (Բելառուսի) ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը»։

Ռաման նաեւ մտահոգություն է հայտնել ընտրությունների անցկացման պայմանների կապակցությամբ, որոնց ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով բյուրոն հետեւելու հնարավորություն չի ունեցել, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, զանգվածային ձերբակալությունների եւ իրավապահ մարմինների դաժան պահվածքի կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ