News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իմ փաստաբանները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչում են ինձ մեղադրում: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ամեն շաբաթ` դատական ​​նիստ` երեքշաբթի օրերին: Ես ինձ համար առանց երեքշաբթիի օրացույց եմ կազմել: Ինձ մոտ երկուշաբթի է, հետո` չորեքշաբթի, հինգշաբթի եւ այլն: Դա, իհարկե, ժամանակի բացարձակ կորուստ է, անհեթեթ մեղադրանքներ... Նախագահին մեղադրել իր սահմանադրական պարտականությունները կատարելու մեջ, դա մի տեսակ իրավական աբրակադաբրա է, եւ մենք ավելի շուտ փորձում ենք ոչ թե դատավորին կամ դատարանին, այլ ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` մեզ մոտ դա ստացվում է»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է նա զբաղվում, բացի անընդհատ դատվելուց եւ ձեր տեսակետը ապացուցել փորձելուց, Քոչարյանը նշել է, որ դատարանների եւ մնացած ամեն ինչի հարցն արդեն սովորական է դարձել: «Առաջինը քաղաքականությունն է, հանդիպումներ, քննարկումներ, վերլուծություններ, կանխատեսումներ, հարցազրույցներ: Եւ երկրորդը, իհարկե, «Էկոսիստեմ» ընկերության անկախ տնօրենի պարտականություններն են:
Դա խոշոր դիվերսիֆիկացված ընկերություն է, որն ունի տնօրենների շատ ակտիվ խորհուրդ, եւ անկախ տնօրենները բավականին ծանրաբեռնված են: Պետք է քրտնաջան աշխատել, լինել թեմայի մեջ եւ պահանջված լինել: Եվ, իհարկե` տարբեր հոբիներ: Դա սպորտն է, ինքնազարգացումը, գրքերը, ընթերցանությունը եւ, իհարկե, աշխատանքը երկրորդ գրքի վրա, որի սյուժեն ավարտված չէ, բայց ես հիմա ուրվանկարներ եմ պատրաստում: Ես ինքնակենսագրական գիրք թողարկեցի` առաջինը, որում կարծես ամփոփեցի իմ քաղաքական կյանքը` թողնելով այն, ինչպես ինձ թվում էր, ընդմիշտ: Սակայն քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ, եւ գիրքը լինելու է շարունակության, վերադարձի եւ այն մասին, ինչ հիմա է կատարվում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ