News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայ-ռուսական հարաբերությունները կոռոզիայի են ենթարկվում: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ էներգիա, ուժ է պետք հայ-ռուսական հարաբերությունները սնելու համար: «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ինձ անհանգստացնում է, քանի որ այստեղ լրիվ հակառակն է տեղի ունենում»,-նշել է նա:

Հարցին, թե ինչով է դա դրսեւորվում, Քոչարյանն ասել է. «Հայաստանի «սորոսիզացիայով»: Դա իմ տերմինն է, պայմանականորեն…Հարցը հենց Սորոսը չէ: Ես տեսնում եմ, թե այստեղ ինչ է կատարվում: Դա երիտասարդության շրջանում այնպիսի արժեքների պարտադրում է, որոնք մեր միջից հանում են ինքնության բաղադրիչը, վերաբերմունքը հավատքին, ընտանիքին, դաշնակիցների հավերժ լինել կամ չլինելը: Եվ եթե դա նախկինում արվում էր մարգինալ ՀԿ-ների մակարդակով, այսօր այդ ամբողջ կազմը մտել է իշխանություն»:

Պատասխանելով հարցին, որ ՀԿ-ները գոյություն ունեին նաեւ նրա օրոք, եւ ինչու դրանք չէին փակվում, Քոչարյանը խոստովանել է, որ չգիտեր, որ Հայաստանում Սորոսի գրասենյակ կա: «Պարզապես ինչ-որ կազմակերպություն ունեին, եւ ինչքանով հիշում եմ՝ նույնիսկ գրասենյակ չունեին: Ես իսկապես չգիտեի, որ գրասենյակ ունեն: Այսինքն, կար ինչ-որ մարգինալ կազմակերպություն, սակայն այն չէր ազդում պրոցեսի վրա: Ես զարմացել էի, թե ինչպես են նրանք վերջին տարիներին այդքան ամրապնդվել»,-նշել է նա:

Քոչարյանը հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կոռոզիայի են ենթարկվում:

Քոչարյանի կարծիքով՝ պետք է դիմել փափուկ ուժի կիրառման մեխանիզմներին: «Կարծում եմ՝ ցանկացած երկիր ձգտում է բարեկամական հարաբերություններ կառուցել իր սահմաններին, դա նորմալ է: Եվ որքան հզոր է երկիրը, սահմանները մեծ են, իսկ դա նշանակում է, որ երկրները եւս մեծ են, որոնց հետ պետք է աշխատել…Ինչո՞ւ են ինձ հուզում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ավելի շատ, քան Ռուսաստանում: Քանի որ Ռուսաստանում ես տեսնում եմ, որ պետականությունը ռուսական ինքնության հզոր մասն է, դրանով սնվել է ՌԴ ամբողջ պատմությունը, գրականությունը, երաժշտությունը, բացարձակ ամեն ինչ: Իսկ Հայաստանում այդպես չէ, մենք չունենք պետականության այդ պատմությունը: Քանի տարի է Արեւմուտքը փորձում խարխլել ռուսական ինքնությունը, սակայն չի ստացվում, քանի որ այն խորը արմատացած է: Մենք այդ առումով խոցելի ենք: Սորոսականներն այսօր ղեկավարում են բուհերը, նրանք ներթափանցում են բոլոր ոլորտներ: 5-10 տարի, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչպիսին կլինի միջին վիճակագրական հայը»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ