News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե ​​Հայաստանի խորհրդարանն ընդունի «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ապա հանրապետությունում ընտրություններ անցկացնելու սահմանափակումներ չեն լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ օրենքի համաձայն, երկրում ընտրություններ անցկացնելու արգելքը մտցվում է միայն արտակարգ դրության դեպքում:

«Կարանտինի դեպքում նման սահմանափակումներ նախատեսված չեն»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Ճշտող հարցին` իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե հանկարծ երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը վատթարանա եւ COVID-19-ով վարակվածների թիվը կտրուկ ավելանա, փոխնախարարը կրկնեց, որ ընտրությունները ոչ մի դեպքում չեն կարող չեղարկվել, քանի որ կարանտինի դեպքում որոշակի մեղմացումներ են մտցվում, իսկ իրավական բազան նման մեխանիզմներ չի նախատեսում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ