News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել եւս 35 մլրդ դոլար հատկացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի, բուժման եւ ախտորոշման աջակցության Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «ACT Accelerator» ծրագրի համար։

Այս պահին ներդրվել է մոտ 3 մլրդ դոլար, հայտնել է Գուտերեշը՝ դա անվանելով «նախնական ֆինանսավորում», որը 10 տոկոսով պակաս է ծրագրի համար ԱՀԿ-ի ցանկացածից, փոխանցում է Reuters-ը։

Ֆինանսական աջակցությունն առայժմ հետ է մնում դրված նպատակներից, քանի որ երկրները, ներառյալ Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն կնքում են պատվաստանյութերի վերաբերյալ երկկողմ գործարքներ, ինչը Գուտերեշին եւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհամոն Գեբրեյեսուսին դրդել է երկրներին կոչ անել իրենց ավանդը բերել։

«Մեզ անհրաժեշտ է եւս 35 մլրդ դոլար,- ասել է Գուտերեշը խորհրդի նիստում, որը ստեղծվել է ACT Accelerator-ի թափ հավաքելուն օգնելու համար։ - Հաջորդ երեք ամիսներին 15 մլրդ դոլար չներարկելու դեպքում մենք կկորցնենք հնարավորությունների պատուհանը»։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է աջակցություն ցույց տալ՝ 400 մլն եվրո խոստանալով COVAX պատվաստանյութի ծրագրի մի մասի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ