«Իմ քայլը» վաղը կհաստատի կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար կառավարության եւ պարետատան կողմից ձեռնարկած միջոցների արդյունավետության ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի կազմը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը կազմված կլինի 12 անդամից: Հանձնաժողովում ներկայացված կլինեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները: 12-ից 7 տեղն առանձնացված է «Իմ քայլի» ներկայացուցիչների համար: «Բարգավաճ Հայաստան» ներկայացված է 3 պատգամավորով, «Լուսավոր Հայաստանը»՝ 2: