News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վերջին օրվա ընթացքում Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 16 մարդով, որն ամենացածր ցուցանիշն է հունիսի 16-ից ի վեր: Այս մասին վկայում են երկրի առողջապահության նախարարության կողմից երկուշաբթի հրապարակված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով` Վիկտորիա նահանգում, որի վարչական կենտրոնը Մելբուրնն է, գրանցվել է վարակման 11 նոր դեպք: Սա տարածաշրջանում վարակման դեպքերի ամենացածր աճն է հունիսի 14-ից ի վեր: Վերջին օրվա ընթացքում այստեղ գրանցվել է մահվան երկու դեպք: Կորոնավիրուսով վարակված եւս 4 մարդ է գրանցվել Հարավային Ուելսում եւ մեկը` Քվինսլենդում:

Անցած հանգստյան օրերին Ավստրալիայում վարակվածների թիվն աճել է 59 մարդով եւ այժմ կազմում է 26 909 դեմ, վերականգնվել է 24 057 մարդ, այսինքն` վարակվածների 90 տոկոսը: Հիվանդանոցներում կա 109 կորոնավիրուսով վարակված հիվանդ: Նրանցից 10-ի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում. Նրանք թոքերի արհեստական ​​օդափոխության կարիք ունենք: Եվս 742 հիվանդ բուժում է ստանում ամբուլատոր հիմունքներով:

Հունվարի 25-ից, երբ երկրում գրանցվել էր վարակման առաջին դեպքը, 851 հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Նախարարության տվյալներով` վարակման դեպքերի 19.4 տոկոսը կապված է քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների հետ, իսկ մնացած դեպքերը երկրում վիրուսի տարածման արդյունք են:

Ներկայումս Մելբուրնում կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրի մարզերի սահմանները փակ են, սակայն համաճարակաբանական սահմանափակումները տարածվում են միայն Վիկտորիա նահանգի վրա, որտեղ միջոցառումների մասնակիցների թիվը սահմանափակված է 10 հյուրով, եւ քաղաքացիներին հրահանգվել է սոցիալական հեռավորություն պահպանել: Մարզի մայրաքաղաքում մինչեւ հոկտեմբերի 26-ն ավելի խիստ  սանիտարական սահմանափակումներ են գործում, իսկ 21:00-ից 05:00-ն պարետային ժամ է հայտարարվել: Բնակիչներին հրանագվել է հնարավորության դեպքում տանը մնալ, միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի հինգ մարդը, իսկ մաքուր օդին զբոսանքի եւ սպորտով զբաղվելու ժամանակը սահմանափակվում է երկու ժամով:

Մարտի 24-ից Ավստրալիայում սանիտարական խիստ սահմանափակումներ են գործել, սակայն դրանք բոլորը` բացառությամբ օտարերկրացիների մուտքի արգելքի, վերացվեցին հունիսի 13-ին` դեպքերի քանակի նվազումից հետո: Ակնկալվում է, որ Վիկտորիա նահանգում սանիտարական սահմանափակումները կվերացվեն մինչեւ նոյեմբերի 23-ը, ինչից հետո երկրի մարզերի միջեւ վարչական սահմանները կվերաբացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի մանկաբույժերը կոչ են արել իշխանություններին աղքատ ընտանիքների երեխաներին ապահովել անվճար սննդով
Բժիշկները պատմել են, որ 4 մլն երեխաներ երկրում ապրում են աղքատության մեջ, եւ նրանց մեկ երրորդն անվճար դպրոցական սննդի կարիք ունի…
Բուլղարիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ֆեյբուքյան իր էջում Բորիսովը հայտնել է, որ կմնա տանը բժիշկների խորհրդով բուժումն ստանալու համար…
Իսպանիայում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ կորոնավիրուսի համավարակի պատճառով
Արգելվում է մարդկանց տեղաշարժման ազատությունը 23.00-06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ տարածքում…
Իտալիայում կրճատել են ռեստորանների եւ ակումբների աշխատաժամերը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Խուսափելով կանգնեցնել տնտեսական գործունեությունը՝ Հռոմի իշխանությունները հայտնել են, որ չեն ցանկանում կրկին համընդհանուր կարանտինի սահմանում, ինչպես եղել է ավելի վաղ…
Մալայզիայի թագավորը մերժել է երկրի վարչապետի առաջարկը կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու մասին
Թագավորը համարում է, որ կառավարությունը հաջողությամբ հաղթահարում է համավարակը…
Բելգիայում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացման նոր ռեկորդ
Հոկտեմբերի 15-21-ն օրական գրանցվել է կորոնավիրուսով վարակման միջինում նոր 11 891 դեպք, ինչը 50 տոկոսով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը…
Ամենաշատ