News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբայում սուպերմարկետների ցանցերը միացել են թուրքական ապրանքների դեմ բոյկոտին, հաղորդում է AFP-ը:

Սաուդյան Արաբիան 15-րդ խոշորագույն արտահանման շուկան է Թուրքիայում, եւ երկիրը նաեւ տրանզիտային գոտի է թուրքական ապրանքների համար: Որոշ մանրածախ ցանցեր հայտարարել են կվաճառեն ապրանքներն այնքան ժամանակ, քանի դեռ կսպառվեն ընթացիկ պաշարները:

Բոյկոտը հիմնված է «ոչ»-ի երեք հիմնական սկզբունքների վրա՝ ոչ մի ներդրում, ներկրում եւ զբոսաշրջություն, եւ պատասխանն է Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարություններին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի համատեքսում, որում կասկածվում են սաուդյան հետախուզության աշխատակիցները:

Արշավը մեկնարկել է սոցիալական ցանցերում եւ տարածվել բնակչության շրջանում, այնուհետեւ առեւտրի եւ արդյունաբերության ոլորտների տեղի պաշտոնյաները կոչ են արել սաուդցի քաղաքացիներին բոյկոտի ենթարկել թուրքական ներկրված ապրանքները: Թուրքիայում արտադրված միջազգային բրենդների ապրանքները նույնպես ենթարկվել են բոյկոտի, ինչը սպառնում է երկրում օտարերկրյա ներդրումներին:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը փորձում է հեռու մնալ բոյկոտից՝ խուսափելով օտարերկրացի ներդրողների վրդովմունքից եւ հավանականությունից, որ Թուրքիան կարող է բողոք ներկայացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, հաղորդում է AFP-ը: Իշխանությունները հերքել են թուրքական արտադրանքի սահմանափակումներն ու պնդել, որ արշավը ղեկավարում են քաղաքացիները:

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտական աշխատող Քարեն Յանգն անվանել է այդ արշավն «ինքնատիպ քաղաքական տեսարան»: «Այդ տակտիկան Սաուդյան Արաբիայի ներքին օգտագործման համար է, քաղաքացիներին ուղղված ազդանշանն այն մասին, թե ինչպես ընկալել եւ ստեղծել արտաքին հակառակորդին»,-ասել է նա:

Վաշինգտոնում Պարսից ծոցի Արաբական պետությունների ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Մոհելնիցկին համարում է, որ Թուրքիան կարող է ավելի շատ կորուստներ ունենալ կարճաժամկետ հեռանկարում երկկողմանի առեւտրային հարաբերություններում խափանումների պատճառով: Սակայն Սաուդյան Արաբիան պետք է զգուշորեն գործի, որպեսզի նվազագույնի հասցի իր հեղինակության հետ կապված ցանկացած խնդիրները, որոնք առնչվում են իր առեւտրային քաղաքականության համաշխարհային ընկալման հետ:

Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական հարաբերությունները խոչընդոտում են Թուրքիայի՝ տարածաշրջանային մրցակից Քաթարին աջակցությունն ու 2018 թվականին Խաշոգջիի սպանությունը: Վերջերս Թուրքիայի դատական մարմինները սկսել են դատավարություն սպանության մեջ կասկածյալների նկատմամբ եւ կոչ արել Սաուդյան Արաբիային հանձնել նրանց: Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան նաեւ սատարում են Լիբիայում պատերազմում միմյանց հակազդող խմբավորումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ