News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ:

Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր, որ մինչեւ այժմ մահճակալների ավելացման աշխատանքներ են կատարում՝ ասելով, թե այս պահին առկա է 2315 սովորական մահճակալ եւ 281 վերակենդանացման մահճակալ, այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է, եւ դրանք կավելանան առավելագույնը եւս 200-ով: Եվ, ահա, ստացվում է՝ ընդհանուր թիվը կանգ է առնելու 2800-ի վրա այն դեպքում, երբ վերջին օրերին ամեն օր կորոնավիրուսի նոր 2000-ից ավել դեպք է արձանագրվում. իսկ ի՞նչ պետք է անեն այդ հիվանդները:

Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակվածները կարող են բժշկական կենտրոններում բուժումներ ստանալ միայն բացառիկ դեպքերում, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Առողջապահության նախարարության հրամանի առկայությունը: Այսինքն՝ միայն նախարության հրամանով եւ հատուկ դեպքերում կորոնավիրուսով վարակակիրները կարող են իրենց բուժումը ստանալ բժշկական կենտրոններում, հակառակ դեպքում, իրենց գլխի ճարը պետք է տեսնեն անձամբ՝ տանը բուժում ստանալով:

Եվ սա ամենեւին էլ չի նշանակում, թե բժշկական կենտրոններում իրապես բուժում կստանան այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ ունեն դրա կարիքը:

Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ