News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը մոտ 1,5 հազար մարդ Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է հոկտեմբերի 30-ից մտցված կարանտինային միջոցառումների դեմ ցույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության բաժանմունքին:

Բողոքի ցույցի մասնակիցների թվում են սրճարանների եւ ռեստորանների տերեր, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներ, գործարարներ, որոնք դժգոհ են կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողություններից: Ցույցին մասնակցել են նաեւ «Դեղին ժիլետներ» շարժման ներկայացուցիչներ: «Մենք չենք կարող համաձայնել, որ կառավարությունը միակողմանի քայլեր ձեռնարկի՝ առանց տեղի բնակիչների հետ խորհրդակցելու»,- ասել է Նիս քաղաքի բարերից մեկի սեփականատերը:

Ցուցարարները իրավապահ ուժերի ուղեկցությամբ շարասյունով անցել են քաղաքի գլխավոր փողոցներով: Ոստիկանության փոխանցմամբ՝ գործողությունը տեղի է ունեցել առանց միջադեպերի:

Շաբաթ օրը ցույց է տեղի ունեցել նաեւ Մարսելում: Մի քանի հարյուր մարդ է մասնակցել բողոքի ցույցին, որը Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտում կազմակերպվել է Փոքր եւ միջին ձեռնարկությունների միության խնդրանքով:

Ֆրանսիայում հոկտեմբերի 30-ից առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը կրկին ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել: Փակ են սրճարանները, ռեստորանները, բարերը, մարզադահլիճները, ակումբները, ոչ առաջնային ապրանքներ վաճառող խանութները: Կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով երկրում արգելվում է մարդկանց ցանկացած զանգվածային հավաքույթ: Կարանտինի կանոնները խախտելու համար տուգանքը 135 եվրո է:

Ըստ առողջապահական մարմինների վերջին տվյալների, Ֆրանսիայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,9 միլիոն դեպք: Մարտից զոհերի թիվը մոտ 44 000 է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ