News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի մայրաքաղաքային շրջանում կարանտինի հինգ մակարդակներից երրորդ մակարդակ են սահմանել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին: Այդ տարածաշրջանում արդեն գործում է երկրորդ կարանտինային մակարդակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ այդ քայլն ուղղված է վիրուսի տարածման կանխմանը՝ դպրոցականների համար միասնական պետական քննության նախաշեմին, որը կկայանա դեկտեմբերի 3-ին:

Երրորդ մակարդակին համապատասխան արգելվում են մինչեւ 100 մարդու մասնակցությամբ հավաքները, ամբողջությամբ դադարեցվում է գիշերային ակումբների եւ մի շարք այլ հաստատությունների աշխատանքը: Ռեստորանները բաց կլինեն մինչեւ ժամը 21:00-ն: Ոչ մեծ սրճարաններին կթույլատրվի առաքումներ կատարել:

Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրուսի ռեպրոդուկցիա ինդեքսն արդեն հասել է 1,5-ի: Եթե իրավիճակը չլավանա, ապա դեկտեմբերի սկզբին ամեն օր վարակման մոտ 600 նոր դեպք կհայտնաբերվի:

Նոյեմբերի 13-ին երկրում սկսել են տուգանել քաղաքացիներին հասարակական վայրերում եւ տրանսպորտում դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար: Տուգանքը կազմում է 100 հազար վոն (95 դոլար): Դիմակ կրելը պարտադիր է նաեւ վարակի տարածման բարձր ռիսկով աշխատավայրերում, մարզասրահներում, ինչպես նաեւ միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է ավելի քան 500 մարդ: Ընդ որում, իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս ընդհանրապես դուրս չգալ տնից առանց անհատական պաշտպանության միջոցների:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ