News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից Ադրբեջանին հանձնվող՝ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի պահպանման հարցով դեռեւս բանակցություններ են ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանը, որն այս օրերին փոխարինում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանին։

«Լուրջ բանակցություններ են գնում, մեր ցանկություններն ենք արտահայտում ռուս խաղաղապահներին, որ Ծիծեռնավանքը պահպանվի, ճանապարհներ ենք փնտրում, որ փրկենք վանքը, հոգեւորականներ այցելեն, աղոթք անեն, պատարագ անեն»,- ասաց նա։

Նշենք, որ Քարվաճառի՝ Ադրբեջանին անցնելուց հետո Դադիվանքը ռուս խաղաղապահներն են հսկում։ Այնտեղ նախօրեին պատարագ է մատուցվել հայ հոգեւորականների կողմից, դրան մասնակցել են հավատացյալներ, որոնք մեկնել են Ստեփանակերտից։ Նրանք Քարվաճառ են մտել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Նշենք, որ Քաշաթաղի շրջանում կան մոտ 3 տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, պատմական հուշարձաններ:

Վանքերից շատ հայտնի է 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որը ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել էր: Լավ են պահպանվել նաև 17-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գևորգ, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:

 

Տպել
Ամենաշատ