News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու եւ «վնգստացողների» հարցը լուծելու գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայությունից ասացին նաեւ, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Տպել
Ամենաշատ