News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձավ նաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվեց անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ