News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Google-ը կորոնավիրուսի տարածման պատճառով մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր հետաձգել է աշխատակիցների վերադարձը գրասենյակներ: Այս մասին հայտարարել է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով նամակը, որն էլեկտրոնային փոստով տարածել է ընկերության ղեկավար Սունդար Պիչայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էլեկտրոնային նամակի համաձայն` ընկերությունը մտադիր է նաեւ փորձարկել «ճկուն աշխատանքային շաբաթը», որը շաբաթական առավելագույնը երեք աշխատանքային օր է ենթադրում գրասենյակում:

Այս տարվա հուլիսին The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Google-ի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պատճառով հեռավար ռեժիմով կշարունակեն աշխատել մինչեւ 2021-ի հուլիս ամիսը:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թվով. երկրում գրանցվել է վարակման ավելի քան 16.3 միլիոն եւ մահվան ավելի քան 300 հազար դեպք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ