News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին տիկին եւ փոխնախագահ՝ երկուսը մեկում: Մեհրիբան Ալիեւան, ով ծնվել է 1964 թվականին, Կովկասի ամենահզոր ակնաբույժներից մեկն է: Նա սովորել է Մոսկվայում եւ ամուսնացել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հետ 19 տարեկանում: Ավելի քան 35 տարվա համատեղ կյանք, երեք երեխա եւ սկանդալ՝ կոծկված մամուլի հետապնդմամբ, գրում է El Mundo-ն:

Նրա մայրը՝ Աիդա Իմանգուլիեւան, Ադրբեջանի համալսարանի առաջին կին դասախոսն է եղել: Ալիեւան ծնվել է ընտանիքում, որն անվանում են «Ադրբեջանում ամենահզոր ընտանիքներից մեկը»: Փաշաեւները խոշոր բիզնես են վարել հեռահաղորդակցությունների, բանկային գործի եւ անշարժ գույքի ոլորտում: Նա դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Այսօր մամուլը նրան անվանում է «Կովկասի թագուհի»:

Առանցքային իրադարձությունը տեղի է ունեցել 1983 թվականին, երբ ընտանիքը միավորվել է ավելի քան 40 տարի Ադրբեջանը ղեկավարող կլանի հետ: Դա տեղի է ունեցել Մեհրիբանի եւ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի որդու պսակադրության միջոցով: Իլհամ Ալիեւը փոխարինել է հորը 2003 թվականին:

Հեյդար Ալիեւի մահից հետո Մեհրիբանը 2004 թվականին հիմնադրամ է հիմնել, որի նպատակն էր «Հեյդար Ալիեւի քաղաքական գաղափարախոսության քարոզչությունը»:

Ալիեւների կլանը ղեկավարում էր Ադրբեջանը այն ժամանակներից, երբ այն անկախ պետություն չէր: Այն դեպքում, երբ որոշ լրագրողների բռնաճնշումների են ենթարկել, Ալիեւայի հրատարակչական նախագծերը շարունակել են գործել: 1996 թվականին նա հիմնել է սեփական ամսագիրը՝ նվիրված մշակույթին: 

Չընդունում եւ ծաղրանք

Փոխնախագահի պաշտոնում նշանակումից առաջ Ալիեւան արդեն քաղաքական փորձ ուներ: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում նա Ադրբեջանի Ազգային վեհաժողովի պատգամավոր է դարձել: 2017 թվականին Ալիեւը փոխնախագահի պաշտոն է ստեղծել եւ այն հանձնել կնոջը: Ընդդիմությունը դա ընդունել է ծաղրանքով: Փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում չեղարկվել է նաեւ նախագահի նվազագույն տարիքի սահմանափակումը: Այդ պատճառով ենթադրություններ են հայտնվել, որ նախագահ Ալիեւը ցանկանում է իր 23-ամյա որդուն՝ Հեյդարին, կարգել դինաստիայի ղեկավար:

Ալիեւայի նշանակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը լրջորեն տուժել է նավթի գնիջեցումից:

Շատերը կարծում էին, որ այդ քայլի նպատակն է ապահովել իշխանության անցումը այն դեպքում, եթե նախագահը ստիպված լինի լքել պաշտոնը:

Պլաստիկ վիրահատություններ

Նավթի եւ գազի արտահանումը բարձրացրել է կենսամակարդակը: Երկրում հայտնվել են հինգաստղանի հյուրանոցներ եւ սեփական Ֆորմուլա-1 գրան պրին: Երկիրը արդիականացել է, իսկ Ալիեւան տարեցտարի ավելի երիտասարդացել է: Նա մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, եւ այժմ դեմքի նորմալ արտահայտությունը կորցրել է: Այդ մասին տեղեկություն կա փաստաթղթերում, որոնք հրապարակել է WikiLeaks-ը: Հաղորդվում է, որ Բաքու այցի ժամանակ ամերիկացի դիվանագետները չեն կարողացել նրան տարբերել երկու դուստրերից՝ Արզուից եւ Լեյլայից, եւ այդ ամենը բազմաթիվ վիրահատությունների պատճառով:

Մինչ ճգնաժամը իր երկիրը երազում էր դառնալ Կենտրոնական Ասիայի Սինգապուրը: Իսկ այսօր նրա ամուսինը կարող է վերականգնել իր հեղինակությունը շնորհիվ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նկատմամբ հաղթանակի: Նա անձամբ լուսանկարել է նրան Իրանի հետ սահմանի մոտակայքում վերադարձված տարածքներում:

Ալիեւան չի իմացել, սակայն իրանցի դիպուկահարը նկարահանել է նրանց եւ տարածել լուսանկարները, որոնք արվել են հեռուստաօբյեկտիվի միջոցով: Ադրբեջանական ԶԼՄ-ները քննադատել են այդ քայլը, այն դեպքում, երբ շատ հայեր ափսոսանք են հայտնել, որ նա չի կրակել:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ