News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված եւս 45 զինծառայողների անուններ: Պաշտոնական տվյալով՝ հայկական կողմից զոհվածների թիվը հասել է 1870-ի, մինչեւ օրս հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին: Անցած մեկ օրում հայտնաբերվել է 3 մարմին Ջաբրայիլից, 1-ը՝ Մատաղիսից:

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ–ում տեղի է ունեցել Աշխատանքային քննարկում Սյունիքում սահմանազատման հետևանքով առաջացած խնդիրների առնչությամբ։ Ոչ «Իմ քայլը» խմբակցությունից, ոչ էլ կառավարությունից որևէ մեկը քննարկմանը ներկա չէր։ Քննարկմանը մասնակցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը նշեց, որ իրենք անկանկալի են եկել, երբ իշխանություններն ասել են՝ դիրքերը պետք է զիջեն ադրբեջանական կողմին։ Քաղաքապետի խոսքով՝ Պաշտպանության նախարարը օրերս տեղի ունեցած հանդիպմանն ասել է՝ դիրքերը զիջելու համաձայնությունը եղել է ի սկզբանե, հարց է,  թե ինչու բնակիչներին և համայնքային իշխանություններին դրա մասին չեն զգուշացրել։ Փարսյանը նշեց, որ այս պահին ամենավտանգավորը Կապան–Ագարակ ճանապարհն է, որն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Քաղաքապետը չբացառեց նոր դիրքային փոփոխություննեըր՝ նշելով, որ թշնամին Սյունիք գյուղի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է, Կապան քաղաքից՝ մեկ կիլոմետր։ Նրա խոսքով՝ կառավարությունից ոչ ոք մարզի որևէ համայնքապետի հետ վերջին երեք ամիսներին որևէ կապի դուր չի եկել։

Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Տեղադրված է եղել տեխնիկա, ինչից բնակիչները ենթադրել են, որ նաև ամանորյա համերգ է նախատեսվում։ Արցախցիները նաև պահանջում են, որ Աննա Հակոբյանը Արցախ չմտնի։ Արցախցիները միջոցառման նախապատրաստման վայրում ակցիա են հրավիրել հետեւյալ հայտարարությամբ․ «Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ: Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն այսօր երեկոյան  վերսկսվել են։ Քաղաքացիները փակել են Երեւանի մի քանի փողոցներ, մասնավորապես, Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյանն պողոտան եւ Սայաթ-Նովա խաչմերուկը։ Ոստիկանները փորձել են բացել փողոցները, բռնի ուժով բերման  ենթարկելով մի քանի տասնյակ ցուցարարի։ Նշենք, որ արդեն չորրորդ օրը Հանրապետության հրապարակում շարունակվում է  Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, թե հայտնի չէ՝ ինչ քրեական գործով են նրան կանչել։ Ինքը՝ դաշնակցական գործիչը դուրս գալով ոստիկանությունից, ասել է, որ արդեն սովորություն է դարձել իրեն ամեն ելույթից հետո հարցաքննության կանչելը։ Նպատակը, նրա խոսքով՝ ընդդիմությանը լռեցնելն է, սակայն շարժումը չի նահանջելու։  Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե մինչև Ամանոր Փաշինյանը հրաժարական չտա, նույն գիշերվանից սկսած նույն վճառականությամբ  սկսելու են պայքարել։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը չի կալանավորվի։ Դատարանը, հիմքերի բացակայության հիմնավորմամբ այսօր մերժել է քննիչի միջնորդությունը։ Փարամազյանի  փաստաբան Երվանդ Վարոսյանն արձանագրել է, որ դատական համակարգն իր բարձրության վրա է եւ քաղաքական իշխանության պատվերները չի կատարում։

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը  դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ եւ նրան դատարանի դահլիճից ազատ է արձակել։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նույնպես ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը մերժել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը: Քննչական մարմնի մեղադրանքը Իսագուլյանը համարում է քաղաքական հետապնդում։ Նա մեղադրվում է բռնության հրապարակային կոչերի համար։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156763-ի: Մեկ օրում վիրուսից մահացել է 19 մարդ, 8 վարակվածի մահն, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդությունից է եղել։ Մահացածների ընդհանուր թիվը 3404 է:

Ֆուտբոլասեր հանրությունը վերջին հրաժեշտ է տալիս լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, «Արարատ» թիմի կիսապաշտպան Արկադի Անդրեասյանին։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում նրա հոգեհանգստի արարողությունն էր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով ու կազմել  522.57 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.11 դրամով ու հասել կազմել է 637.07 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.12 դրամով ու կազմել 710.59 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 7.09 դրամ:

Դեկտեմբերի 26-ից 30-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 5-6 աստիճանով: Երևանում եւ տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 11-ից 13 աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը -1-ից -3 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ