News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:

«Անմիջապես այսօր, երբ ես քննչական սենյակում էի գտնվում ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,- դատարանի բակում լրագրողներին ասաց նրա փաստաբանը:

Գառնիկ Իսագուլյանն էլ ասաց, որ իր նկատմամբ քաղաքական  հետապնդում է իրականացվում եւ չբացառեց, որ մի օր նաեւ անազատության  մեջ կարող է հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. դեկտեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:

ՀՀ ՔԿ-ից հայտնել էին, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր:

Տպել
Ամենաշատ