News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ութ երկրներում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել, թվիթերյան էջում հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Քլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպական ութ երկիր հայտարարել է COVID-19-ի VOC-202012/01 նոր տարատեսակը հայտնաբերելու մասին,-գրել է նա:-Ի տարբերություն նախորդ շտամերի՝ այդ տարբերակը նույնպես կարծես տարածվում է առավել երիտասարդ տարիքային խմբերի շրջանում»:

Քլյուգեն կոչ է արել ուժեղացնել պաշտպանության միջոցառումները, այդ թվում՝ հեռավորության պահպանումն ու պաշտպանիչ դիմակների օգտագործումը: Նա հիշեցրել է, որ սահմանափակումների ժամանակ անհրաժեշտ է մնալ շփման բնական միջավայրում: Բացի այդ, Քլյուգեն կոչ է արդել զգոն լինել, քանի դեռ շարունակվում են նոր շտամի ուսումնասիրությունները:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացված շտամ են հայտնաբերել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի այլ տեսակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ