News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Չինաստանը ավարտել են ներդրումային համագործակցության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ տեսակոնֆերանսի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն ունի ամենամեծ միասնական շուկան աշխարհում: Մենք բաց ենք բիզնեսի համար, բայց հավատարիմ ենք փոխադարձությանը, հավասար պայմաններին եւ արժեքներին: Այսօր ԵՄ-ն եւ Չինաստանն ավարտեցին ներդրումային համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- գրել է նա իր Twitter-ում՝ ընդգծելով, որ գործարքը կնպաստի «առավել հավասարակշռված առեւտրին եւ գործարար հնարավորություններին»:

Ըստ «Սինհուա» գործակալության, համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսի արդյունքում, որն անցկացվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ:

ԵՄ-ն ու Չինաստանը ներդրումային համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում 2013 թվականից: Ենթադրվում է, որ այն չինական շուկայում կբարելավի եվրոպացի ներդրողների համար պայմանները եւ կընդգրկի մի շարք առանցքային ոլորտներ, այդ թվում՝ ֆինանսներ, հեռահաղորդակցություն եւ էլեկտրամոբիլների արտադրություն: Այսպիսով, ՉԺՀ շուկա մուտքի ընդլայնման գործում եվրոպական բիզնեսը ավելի բարենպաստ պայմաններ կստանա, քան ամերիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ