News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Երկիր» միությունը բաց նամակ է հղել Գարեգին Բ կաթողիկոսին, կոչ անելով իր Վրաստան այցելության շրջանակներում ուշադրություն դարձնել ջավախահայերի խնդիրներին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 10-15-ին Դուք միջեկեղեցական եւ հովվապետական այցով գտնվելու եք Վրաստանում՝ այցելելով նաեւ Սամցխե-Ջավախք-Ծալկա հայաբնակ տարածաշրջանը: Այցի ընթացքում Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի, նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Մ. Սաակաշվիլիի հետ նախատեսված հանդիպումներում Դուք, անշուշտ, բարձրացնելու եք Վրաստանում հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ստացման, Ջավախքում ՀԱԵ առանձին թեմի բացման, Խորհրդային ժամանակաշրջանում հայ եկեղեցուց բռնագրավված կրոնական կառույցների վերադարձի, դրանց վերանորոգման ու վերաբացման հարցերը:

Սակայն ջավախքահայությանը մտահոգող են նաեւ այլ խնդիրներ: Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը վիրահայության եւ ջավախքահայության նկատմամբ: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայոց լեզուն հանրային կիրառությունից հանելու ուղղությամբ:

Այն ջավախքահայերը, որոնք փորձում են բողոքի ձայն բարձրացնել վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դեմ, ենթարկվում են հետապնդման:

Ջավախքահայության մեջ օր օրի արմատավորվում են վախի, անտարբերության եւ հիասթափության տրամադրությունները, որից ելքը ջավախքահայը տեսնում է սեփական հայրենիքից հեռանալու կամ էլ սեփական ինքնությունից հրաժարվելու եւ տիտղոսակիր ազգին ձուլվելու միջոցով: Այս գործընթացներն ուղղակիորեն վտանգում են Ջավախքի՝ որպես հայաբնակ տարածքի ապագան:

Ակնկալում ենք, որ Վրաստան Ձեր այցելության ժամանակ Դուք, հավատարիմ մնալով Հայոց եկեղեցու դարավոր ավանդույթներին, վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առջեւ կբարձրացնեք հայաբնակ Ջավախքի ապագայի համար կենսական նշանակություն ունեցող վերոնշյալ բոլոր խնդիրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ