News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում Ղարաբաղի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նա հստակեցրեց, որ առաջին ծրագիրը կապված է գործատուի մոտ եռամսյա պրակտիկայի հետ՝ մշտական հիմունքով հետագա ընդունման հնարավորությամբ: Պաշտոնյան պարզաբանեց, որ այդ ժամանակի ընթացքում շահառուն (պրակտիկանտը) ստանալու է ամսական 100 հազար դրամ աշխատավարձ՝ հարկերը հանած, իսկ գործատուն՝ ամսական 34 հազար դրամ՝ հարկերը համած: «Այս ծրագիրը հիմնականում գործելու է ծառայությունների ոլորտում եւ արտադրության մեջ (օրինակ՝ տեքստիլ): Քաղաքացիները կարող են ուղղակիորեն դիմել զբաղվածության տարածքային կենտրոններ կամ «e-request» էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Դրանից բացի, հայտը կարելի է լրացնել employment.am կայքում: Գործատումները կարող են դիմել նաեւ զբաղվածության տարածքային կենտրոններ կամ նախարարություն: Այս պահին համագործակցության առաջարկներ են ստացվում ծառայությունների ոլորտի, ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի տնտեսվարող սուբյեկտներից»,- նշեց Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ երկրորդ ծրագիրը կապված է սոցիալական բնույթի աշխատանքի կատարման հետ, օրինակ՝ բարելավում, վերանորոգում, շինարարություն, ձնահավաքման աշխատանքներ՝ օրական 8 հազար դրամ աշխատավարձով՝ ներառյալ հարկերը: «Այստեղ գործատուներ են հանդես գալիս համայնքները, որոնք հայտերն ուղարկում են մարզպետարանների միջոցով: Այս պահին Վայոց ձորի մարզից ստացվել են 16 ծրագրերով հայտեր»,- շեշտեց Սարգսյանը:

Փոխնախարարը նշեց, որ երկու ծրագրերի շահառուներ կարող են դառնալ Ղարաբաղի այն բնակավայրերում բնակված քաղաքացիները, որոնք 2020 թվականի պատերազմի հետեւանքով անցել են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց տները պատերազմի ժամանակ ոչնչացել են կամ վնասվել:

«Շահառուների ընդհանուր թիվը շուրջ 2 հազար է: Այս պահին հայտ է ներկայացրել 663 մարդ: Այս կամ այն աշխատանքի համար շահառուների ընտրության ժամանակ առաջնությունը տրվում է սոցիալապես խոցելի ընտանիքներին»,- ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ