News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն այսօր այցելելու է «Եռաբլուր» պանթեոն: Գրասենյակից մեզ պատասխանեցին. «ՀՀ երրորդ նախագահը, ցավոք, այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», քանի որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և հասկանալիորեն հետաձգել է իր  բոլոր հանդիպումներն ու այցելությունները: Նախագահի անունից առավոտյան  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել  Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության   և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»:

NEWS.am -ին Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրին նաև, որ ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիան կփակի սահմաններն օտարերկրացիների համար` COVID-19-ի օմիկրոն շտամի պատճառով
Արտակարգ միջոցը կիրառվում է մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի պարզել ողջ տեղեկատվությունը վիրուսի նոր տարբերակի մասին...
Չինաստանն աֆրիկյան երկրներին կառաջարկի COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւս 1 միլիարդ չափաբաժին
Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումի բացման ժամանակ տեսակապով ելույթ ունենալով՝ Ձինփինը նշել է, որ Չինաստանի եւ Աֆրիկայի միջեւ կստեղծվի յուանի միջսահմանային կենտրոն՝ աֆրիկյան ֆինանսական հաստատություններին 10 միլիարդ դոլարի վարկային գիծ տրամադրելու համար։
Չինաստանում կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել
Սահմանամերձ շրջաններում ներդրվել են խիստ սահմանափակող միջոցներ․․․
Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. Հայտարարություն
Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր...
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել նախապատրաստվել սանիտարական միջոցների ուժեղացմանը՝ օմիկրոն շտամի պատճառով
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը ․․․
Կանադայում հայտնաբերվել են «օմիկրոն» նոր շտամով վարակման առաջին դեպքերը
Օնտարիո նահանգը «պատրաստ է» արձագանքել նոր COVID-19 տարբերակին...