News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորների պատասխանատվությունը ոչ թե այնտեղ մնալն է, այլ այդ մեծամասնությունից դուրս գալը և ժողովրդին միանալն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով հրավիրված և տապալված ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծված իրավիճակը քննարկելու նիստը մտնի օրակարգ, և մենք սահմանադրական ճանապարհով հասնենք իշխանափոխության։ Ես բացարձակ ցանկություն չունեմ այդ նիստում քննարկել հարկային օրենսգրքի կամ որևէ օրենքի նախագիծ։ Ժամանակն է, որ խորհրդարանական երկրում մենք գնանք լուրջ փոփոխությունների։ «Իմ քայլի» պատգամավորների պատասխանատվությունը ոչ թե այնտեղ մնալն է, այլ այդ մեծամասնությունից դուրս գալը և ժողովրդին միանալն է»,- նշեց Միքայել Մելքումյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ