News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն այսօր անցկացվում է աղմկոտ բողոքի ցույցի ֆոնին: Առավոտից օրենսդիր մարմնի շենքը պիկետավորվում են քաղաքացիական ակտիվիստների, ինչպես նաեւ ընդդիմության կողմնակիցների եւ առաջնորդների կողմից, ովքեր պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել եւ ազատ արձակել «քաղբանտարկյալներին», փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ցուցարարների խմբերը հավաքվել են խորհրդարանի բոլոր մուտքերի մոտ` Ռուսթավելի պողոտայի, Չիչինաձեի, Ապրիլի 9-ի եւ Զուբալաշվիլիի փողոցների վրա: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց հիմնական նպատակը իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների համար առավելագույն անհարմարություն ստեղծելն է: Ավելի վաղ նրանք նախազգուշացրել էին, որ թույլ չեն տա նրանց ավտոմեքենաներին մտնել խորհրդարանի բակը: Մինչ այժմ խորհրդարանական մեծամասնության անդամների ավտոմեքենաներից տարածքում չեն երեւացել: Ամենայն հավանականությամբ, դրանք այլընտրանքային մուտքեր են օգտագործում:

«Մեր հանրահավաքը խաղաղ է, առանց շենքի շրջափակման: Պարզապես բոլոր այն պատգամավորները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել «Վրացական երազանքից» այսօրվա նիստին, պետք է անցնեն մեր ժողովրդի կողքով»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Զաալ Ուդումաշվիլին:

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ, իսկ շենքի մուտքերի մոտ մետաղյա բարձր պատնեշներ են տեղադրվել: Իրավիճակը մի քանի անգամ սրվել է: Դա տեղի է ունեցել, երբ ՆԳՆ աշխատակիցները ցուցարարներից պահանջեցին բարձրանան մայթեզրի վրա եւ փորձեցին հետ մղել մարդկանց: Ըստ Առաջին ալիքի տվյալների` այդպիսի քաշքշուկներից մեկի ժամանակ բերման է ենթարկվել ակտիվիստ Բեսո Գազդելիանին, եւս երկու ցուցարար հեռացվել է տարածքից:

Ընդդիմությունը հայտարարել է անժամկետ բողոքի ցույցեր սկսելու մասին` դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանի ոստիկանական գրոհից եւ դրա նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Խորհրդարանի մոտ վրանային քաղաք են տեղադրել, որն էլ բողոքական ակտիվության կենտրոն է դարձել: Իշխանությունների ընդդիմախոսները մտադիր են շարունակել փողոցային ակցիաները, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները: Ընդդիմությունը չի պատրաստվում չեղարկել հանրահավաքներն իշխող թիմի հետ բանակցությունների վերսկսման պատճառով: Նրանք կարծում են, որ բողոքները կօգնեն քաղաքական երկխոսությունն ավելի արդյունավետ դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ