News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, որ ընդդիմության քայլերն արդյունք չեն տվել. միգուցե ամբողջական արդյունք չեն տվել, բայց նաեւ ակնհայտ է, որ նաեւ ընդդիմության պրեսինգի արդյունքում այս կապիտուլյանտը որոշեց երկրորդ անգամ հրպարակ բերել արտհերթի օրակարգը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին եւ ով կգլխավորի ցուցակը, Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում: Երբ ինքը հրաժարական կտա, երբ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչպետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրպարակի ընտրության օրը եւ մենք կիմանանք, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ կասենք մեր կարծիքը: ՀՀԿ-ի օրակարգում ընտրությունների հարց այս պահին դրված չի»:

Նա հավելեց, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ վարչպետի հրաժարական եւ հեռացում:

Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով են հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, Շարմազանովը պատասխանեց. «Քայլերը կանենք կտեսնեք: Երբ որ հեռացնենք, կտեսնեք: Դեռ կարողանում է մնալ»: Նա ընդգծեց, որ ինքը անօպրինական ճանապարհներին դեմ է. «Բանավեճի մեծ թեմա է՝ ապստամբությունն օրինական է, թե անօրինական: Օրենքն է մարդու համար, թե մարդն է օրենքի համար: Կարեւորը պետության շահն է, բայց ես ցնցումներին դեմ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ