News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել ՍԴ դիմելու մասին:

Ապրիլի 2-ի նիստում դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց պատրաստած միջնորդությունը առնչվում է գործի կասեցմանը եւ ՍԴ դիմելուն, նրանց կարծիքով՝ գործում կան Սահմանադրությանը հակասող նորմեր:

Ամենայն հավանականությամբ, դատախազները պնդելու են վերաորակել մեղադրանքը:

Սա արդեն երկրորդ դատական նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր էր ճանաչել: Մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի եւ մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ: Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:

Հայտարարելով փաստաբանների միջնորդության քննարկման մասին՝ դատավոր Դանիբեկյանը հանկարծ մոռացավ նրանց մասին եւ դատախազներին դիմեց հարցով, թե ի՞նչ միջնորդություն են ներկայացնելու: Նիստում ընդմիջում է հայտարարվել, որպեսզի պաշտպանական կողմին տրամադրվի դատախազության միջնորդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ