News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները դիտարկում է որպես ինքնիշխան երկրի ներքին գործ: Այս մասին հայկական «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ բարեկամական երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Մենք հանրապետության բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, որոնել ողջամիտ փոխզիջումներ` ի շահ հայ հասարակության համախմբման: Մենք հույս ունենք, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակներում եւ կծառայի որպես ելակետ Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-նշել է նա:

Ռուս դիվանագետը համաձայն չէ այն գնահատականների հետ, որ երկկողմ հարաբերությունները կորցրել են իրենց բնորոշ վստահությունը: «Մենք չենք կիսում նման գնահատականները: Մեր երկկողմ հարաբերությունները, որոնք ավանդաբար հիմնված են եղբայրական բարեկամության եւ փոխվստահության վրա, զարգանում են դինամիկ, տարբեր մակարդակներում եւ վեկտորներում՝ անկախ արտաքին եւ ներքին իրավիճակից: Միեւնույն ժամանակ, նույնիսկ օբյեկտիվորեն դժվար «քովիդային» տարում մեր կապերն ամրապնդվել են:

Ըստ հայկական կողմի՝ ռուսական կուտակված ներդրումները 2020 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ գերազանցել են 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարը կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների 40%-ը: Դրանցից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 1,7 միլիարդ դոլար՝ ընդհանուր բաժնի 41,7%-ը:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ՝ ապահովելով հանրապետության արտաքին արտաքին առեւտրաշրջանառության գրեթե մեկ երրորդը:

2020 թվականին պանդեմիայի հետեւանքով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է: Բայց այդ անկումը դրամատիկ չէ:

«Հուսով ենք, որ համաճարակաբանական իրավիճակի կարգավորման արդյունքում կվերադառնանք կայուն աճի հետագծին: Քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգանում է: Հազիվ թե գտնվեն այլ երկրներ, որոնց ղեկավարները այսքան սերտ եւ արդյունավետորեն շփվում են: 2020 թվականին Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել են ավելի քան 60 անգամ: 2021 թվականին մեր առաջնորդներն արդեն անցկացրել են 7 հեռախոսազրույց, իսկ հունվարի 11-ին՝ անձամբ հանդիպել են: Պարբերաբար կապեր են պահպանում կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ մի շարք այլ գերատեսչությունների եւ կառույցների մակարդակով:

Ակտիվ աշխատում է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության համատեղ կոլեգիան, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, պարբերաբար անցկացվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորում:

Մեր դաշինքի անքակտելի մաս է համագործակցությունն ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ հարթակներում, որտեղ մենք մեր հայ եւ այլ գործընկերների հետ միասին աշխատում ենք ընդհանուր շուկա ձեւավորելու ուղղությամբ»,-ասել է Ռուդենկոն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ