Իսրայելը պայմանագիր է կնքել Pfizer-ից մինչեւ 2022թ․ COVID-19-ի դեմ միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնելու մասին: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ նոր պատվաստանյութերը պետք է պաշտպանեն կորոնավիրուսի տարատեսակ տարբերակներից:
Նա ասել է, որ հույս ունի Moderna-ի հետ նման պատվաստանյութերի գնման գործարք կնքել: «Սա նշանակում է, որ շատ շուտով մենք կունենանք ավելի քան բավարար պատվաստանյութեր ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար»,- ասել է նա:
Հաշվի առնելով, որ Իսրայելի քաղաքացիների կամ 16 տարեկանից բարձր բնակիչների 81%-ը ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժինները, վարակների եւ հոսպիտալացումների թիվը կտրուկ նվազել է: