News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Դատավարությունը ոչ թե փաստահավաք խումբ , այլ կոնկրետ գործընթաց, որը կառուցվում է կոնկրետ մեղադրանքի շուրջ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված ֆեյսբուքյան հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ իրենք ասում են՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքը կապ չունի այն գործողությունների հետ, որոնք ներկայացված են գործում. «Իրականում այդ հոդվածի ձեւակերպումը, այսինքն ինչ պետք է անես, որ համարվի սահմանադրական կարգի տապալում, իր մեջ ունի բազմաթիվ հակասություններ եվ պարզ չի: Դա առաջին օրից դա ասել ենք: Այսինքն եթե մեկն ասում է՝ սահմանադրական կարգ եք տապալել, ոչ թե պետք է գնանք, ասենք՝ ինչ է մեր կարծիքով սահմանադրական կարգի տապալումը, այս քրեական օրենսգրքում դա պետք է նկարագրված լինի: Պետք է կարդանք դա, տեսնենք, այդ գործողությունները տեղավորվում են այդ սահմանման մեջ, թե ոչ: Այս դեպքում գործի մեջ նկարագրված են գործողություններ, իրադարձություններ եւ ասում են՝ մեր կարծիքով սա սահմանադրական կարգ տապալել է»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող տեղ ունենալ իրավական պետությունում, եւ վերջապես դատարանը հաստատել է այդ մեղադրանքի ապօրինի լինելը։

Դիտարկման, թե արդյոք 500 հատոր գործը ջրվում է, Օրբելյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ գործերը շարունակվում են. «Ես չեմ ասում՝ Մարտի 1 չի եղել, ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ին զոհեր չեն եղել, ես չեմ ասել, որ Մարտի 1-ին այս երևույթը, կամ այն երևույթը եղել է կամ չի եղել, ես ընդամենը ասել եմ՝ պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող տեղ ունենալ իրավական պետությունում»,- նշեց նա:

«Դուք հիմա մեղավոր եք փնտրում դատավորների մեջ, գնացեք դատախազություն, Քննչական մարմին և իշխանություններ։ Որտե՞ղ պետք է արդարադատություն փնտրեն զոհերի հարազատները, Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ դեռևս քննվում է քրեական գործ՝ մոտ 500 հատոր, որի շրջանակներում մենք նյութերը պահանջեցինք դատարան, մեզ չտվեցին։ Զոհերի իրավահաջորդները զարմանալիորեն ասացին՝ «մենք էլ չենք ուզում, չենք միանում, թող դա քննվի», քննվի-քննվի, խնդրեմ»։

Դիտարկմանը, թե զոհերի իրավահաջորդները պատճառաբանել են՝ նշելով, որ վկաներ կան, որոնց չեն ուզում, որ Դուք իմանաք, Օրբելյանն այսպես արձագանեց․ «Պատճառաբանել են, լավ են արել, եթե գտնում են, որ վկաներ կան, որոնց վախենում են, որ մենք կիմանանք, ես կիմանամ, որ վկաներ կան, խնդրեմ, ուրեմն թող մեզ չմեղադրեն՝ որտե՞ղ փնտրենք, ուրեմն գիտեն իրենք, որ վկաներ կան, ինչ-որ գործեր կան, խնդրեմ, գնացեք էնտեղ, էն գործերում գտեք, մահվան հանգամանքները բացահայտեք։ Ես կրկնում եմ՝ մաքսիմում ես կարող եմ այդ նյութերն ունենամ, կարդամ, կարծիք հայտնեմ։ Ես չունեմ 500 հատորը, ես ունեմ 100 հատորը, ունեմ առանձնացված գործ, ունեմ մեղադրանք, ես ասում եմ՝ էս մեղադրանքը չի կարող գոյություն ունենալ։ Ես չեմ պլանավորում որևէ մեկին ո՛չ արդարացնեմ, ո՛չ մեղադրեմ Մարտի 1-ի գործընթացների համար, կամ ոչ գործընթացների համար։ Ասում եմ հետևյալը՝ կա ապօրինի մեղադրանք, ապօրինի մեղադրանքը հասավ իր ապօրինի մեղադրանքի տրամաբանական ավարտին՝ դատարանը հաստատեց էսօրվա մեղադրանքի ապօրինի լինելը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով 300.1 հոդվածը ճանաչվեց անվավեր եւ հակասահմանադրական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոչընդոտ չեմ տեսնում մեր բողոքների քննարկման եւ մեր համար դրական լուծման համար. Քոչարյանի գործով դատախազ
Ոչ միայն մեղադրանքը վերաորակվի, այլ նաեւ այս միջնորդություններն…
Քաղաքական հետապնդումը Քոչարյանի հանդեպ էլ ավելի նկատելի է նախընտրական շրջանում. փաստաբան
Այսօրվա դատական նիստը հետաձգվել է...
Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով
Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց նախորդ դատական ​​նիստերին դատախազների բացակայության մասին` մատնանշելով անձի արձակուրդ ստանալու իրավունքը...
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական ​​նիստը
Նախորդ նիստերը հետաձգվել էին Գեւորգյանի հիվանդության եւ անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով...
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
աջորդ նիստը նշանակված է մայիսի 25-ին, ժամը 13:00-ին․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ
Նախորդ նիստը մայիսի 4-ին տեղի չունեցավ Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով...
Ամենաշատ