News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չի կարելի Մարտի 1-ի գործն ամբողջությամբ լցնել մեկ կաթսայի մեջ, հակառակ պարագայում բորշչ կստացվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված ֆեյսբուքյան հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով պետք է պահանջել, որ Հատուկ քննչական ծառայությունը 10 զոհերի մահվան հանգամանքներն առանձին-առանձին բացահայտի. «Մենք չենք կարող Մարտի 1-ի գործը բոլորը լցնենք մի կաթսայի մեջ ու ասենք՝ այ սա մի գործ է։ Էդ ժամանակ մենք ունենում ենք, կներեք, բայց բորշչ, կամ սոլյանկա։ Մենք պետք է ունենանք առանձին-առանձին էպիզոդներ և առանձին-առանձին քննենք։ Պետք է պահանջվի, որ Հատուկ քննչական ծառայությունը մահվան հանգամանքները առանձին-առանձին բացահայտի, մենք հիմա նույնիսկ պետք է չխմբավորենք տասը անձանց մահվան հանգամանքը որպես մի երևույթ, ինքը տասը առանձին երևույթ պետք է քննվի։

Մենք չպետք է ասենք՝ 186 անձի մարմնական վնասվածք, դա հակամարդկային է նայվում, որովհետև մենք մարդկանց սարքում ենք մի հատ խումբ ու ասում ենք՝ այ էս խմբի խնդիրը։ Ամեն մեկն ունի մահվան առանձին հանգամանք, ամեն մեկն ունի մարմնական վնասվածք ստանալու առանձին հանգամանք և հումանիստական մոտեցումը ենթադրում է ամեն մեկին ինդիվիդուալ մոտեցում և ամեն մեկի առանձին հանգամանքների պարզում», - նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով 300.1 հոդվածը ճանաչվեց անվավեր եւ հակասահմանադրական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ