Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես իսկապես առաջարկել եմ հանդիպել Դոնբասում: ՌԴ նախագահը հաստատել է հանդիպելու ցանկությունը, սակայն առաջարկել է հանդիպել Մոսկվայում: Ես իմ վարչակազմի ղեկավարին հանձնարարել եմ կապ հաստատել ՌԴ նախագահի վարչակազմի հետ՝ համաձայնության հասնելու համար»,-հայտարարել է նա: