News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի արեւելքում Գանգես գետով տասնյակ դիակներ են լողում՝ երկրում կորոնավիրուսային վարակի կատաղի բռնկման դեմ պայքարի ֆոնին: Սակայն իշխանությունները հայտնել են, որ այդ մարդկանց մահվան պատճառները դեռ չեն պարզել, հաղորդում է CBS-ը:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները գետից 71 դի են դուրս բերել, հայտնել են Բիհարի նահանգի պաշտոնյաները: Գետում լողացող մարմինների լուսանկարները զայրույթ են առաջացրել սոցիալական ցանցերում եւ լուրեր են տարածվել, որ այդ բոլոր մարդիկ մահացել են COVID-19-ից: Երեքշաբթի իշխանությունները դիահերձում են անցկացրել, սակայն նշել են, որդիակների քայքայման պատճառով մահերի պատճառները չեն կարող հաստատել:

Դիակներ են հայտնաբերվել նաեւ հարեւան Ուտար-Պրադեշ նահանգի Գազիպուր գետում: «Մենք փորձում ենք պարզել, թե որտեղից են այդ դիակները եւ ինչպես են հայտնվել այստեղ»,- ասել է տեղացի պաշտոնյան:

Գազիփուրի մի բնակիչ հայտնել է, որ գյուղացիները բավարար քանակությամբ վառելափայտ չունեն՝ ցամաքում հանգուցյալներին դիակիզելու համար: «Վառելափայտի բացակայության պատճառով հանգուցյալները թաղվում են ջրի մեջ»,- ասաց նա:

Բիհարում եւ Ուտար Պրադեշում COVID-19-ով վարակման դեպքերի աճ է գրանցվել, քանի որ Հնդկաստանում վարակման դեպքերի թիվն ավելի արագ է աճում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում:

Երեքշաբթի երկրում հաստատվել է շուրջ 390.000 նոր դեպք, այդ թվում՝ 3876 մահվան դեպք: Հնդկաստանը հաստատված դեպքերի թվով երկրորդն է Միացյալ Նահանգներից հետո՝ շուրջ 23 միլիոն վարակման եւ ավելի քան 240 000 մահվան դեպք: Փորձագետներն ասում են, որ թվերը գրեթե հաստատ զգալի նվազեցված են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ