News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Արցախում մայիսի 15-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7282 քաղաքացու հետազոտություն, որից 850-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2734 դեպք: Կատարվել է 24 734 թեստավորում:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,- ասվում է «Ֆեյսբուք»-ում ԱՀ առողջապահության նախարարության գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ իշխանությունը 8 մլրդ դոլար կհատկացնի պանդեմիայից հետո օդանավակայանների վերականգնմանը
«Դրամաշնորհները թույլ են տալիս պահպանել աշխատատեղերն ու օգնել ավիացիոն ոլորտին վերականգնվել, այն դեպքում, երբ...
Եվրոպա´, գործիր տղամարդավարի, եթե կարող ես. Ձեր որոշումները պետք է լինեն դիպուկ եւ օպերատիվ. Մ. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար. շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային…
Իտալիայում դեռահասը որոշել է դատի տալ պատվաստմանը դեմ ծնողներին
Դպրոցականը հայտնել է, որ ծնողները պատվաստման գրավոր թույլտվություն չեն տալիս իրեն...
Իսրայելի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր բռնկման մասին
Բենեթը իսրայելցիներին հորդորել է հնարավորության դեպքում խուսափել երկրից դուրս ճանապարհորդելուց եւ փակ տարածքներում դիմակ կրել: Նա նաեւ կոչ է արել իսրայելցիներին պատվաստել իրենց երեխաներին…
Աբու Դաբին սկսել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութեր առաջարկել զբոսաշրջիկներին
Թեեւ Աբու Դաբին պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ, առողջապահական մարմնի հեռախոսային հավելվածը թարմացրել է պատվաստանյութերի հասանելիության չափանիշները․․․
Եվրոպոլ. Ծայրահեղականները ձգտում էին գլոբալ համավարակը «ատելության քարոզ տարածելու» համար օգտագործել
COVID-19-ը, ինչպես նաեւ դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը եւ սոցիալական հուզումները «նպաստեցին հասարակության բեւեռացմանը․․․