News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քվինսլենդի թանգարանի գիտնականները Նոր Գվինեայում «շոկոլադե» գորտերի նոր տեսակ են հայտնաբերել, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Zoology-ին:

Շագանակագույն գորտերին գիտնականներն առաջին անգամ նկատել էին դեռ 2016-ին՝ Նոր Գվինեայի ճահիճներում: Հետագա դիտարկումները հնարավորություն տվեցին պարզել, որ այդ գորտերը պատկանում են առանձին տեսակի: Նրանց ամենամոտ հարազատները մարջանային լիտորիաներն են՝ Նոր Գվինեայում տարածված ծառի գորտերը: Բայց մարջանային լիտորիաների մաշկը կանաչ է, եւ նոր տեսակները նրանցից տարբերվում են անսովոր շագանակագույն երանգով: Գիտնականները հենց տեսել են գորտին, նրան անմիջապես «շոկոլադե» են անվանել: Ի դեպ, նրա պաշտոնական անվանումը՝ Litoria mira, պարզապես նշանակում է «տարօրինակ»:

Հետազոտողները կարծում են, որ «շոկոլադե» գորտը նույնպես կարող է տարածված լինել Նոր Գվինեայում: Սակայն այն ապրում է շատ կոկորդիլոսներով բնակեցված շոգ եւ ճահճոտ տեղերում, ինչը մեծապես բարդացնում է հետազոտությունները: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուսումնասիրել Նոր Գվինեայի կենդանական աշխարհը՝ այն շատ ընդհանրություններ ունի ավստրալիականի հետ, եւ նոր տվյալները թույլ կտան ավելին իմանալ ավստրալիական կենդանիների ծագման եւ պատմության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ